Ավստրալիայի ամենաճանաչված ֆուտբոլիստը հավաքականին դուրս բերեց անցումային փուլ

Ավստրալիայի ամենաճանաչված ֆուտբոլիստը հավաքականին դուրս բերեց անցումային փուլ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի ասիական գոտում կայացել է փլեյ-օֆֆ հանդիպումը: Խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած Ավստրալիան ու Սիրիան վիճարկել են անցումային խաղերին մասնակցելու իրավունքը:

Սիրիայում անցկացված առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում նույն արդյունքն է գրանցվել: Օմար Ալ Սոմայի գոլին (6-րդ րոպե) պատասխանել է ավստրալական ֆուտբոլի 37-ամյա վետերան Թիմ Կեհիլը (13): Նշանակվել է լրացուցիչ ժամանակ: 109-րդ րոպեին «Էվերթոնի» նախկին կիսապաշտպանը հաղթել է օդային պայքարում և գլխի հարվածով հաղթանակ պարգևել իր թիմին:

Այսպիսով, Ավստրալիան կմասնակցի անցումային հանդիպումներին, որոնցում նրա մրցակիցն է լինելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկա) ընտրական փուլում 4-րդ տեղ գրաված թիմը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում