Զիդանը ցանկանում է Բեյլին տրանսֆերի հանել, Պերեսը` կասկածում է

Զիդանը ցանկանում է Բեյլին տրանսֆերի հանել, Պերեսը` կասկածում է

«Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլի ապագան Մադրիդում հարցականի տակ է: «El Confidencial»-ը վստահեցնում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրջորեն անհանգստացած են ուելսցու բազմաթիվ վնասվածքների պատճառով:

Ֆրանսիացին համաձայն է տրանսֆերի հանել 28-ամյա ֆուտբոլիստին: Ինչ վերաբերվում է Պերեսին, ապա նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն նախկին վստահությունը փոխվել է կասկածներով: «Արքայական ակումբի» նախագահի խորհրդականները կարծում են, որ Բեյլի տրանսֆերը կարելի է վաճառել 100 միլիոն եվրոյով:

Նախկինում ուելսցու ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում