Ֆրանսիան Մունդիալում է, Հոլանդիան դուրս մնաց (տեսանյութ)

Ֆրանսիան Մունդիալում է, Հոլանդիան դուրս մնաց (տեսանյութ)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի A խմբում հաղթողը որոշվել է վերջին տուրում: Ֆրանսիան սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել Բելառուսին ու 23 միավորով գրավել առաջին տեղը:

Դիդյե Դեշամի թիմի կազմում աչքի են ընկել Անտուան Գրիզմանն (27-րդ րոպե) ու Օլիվյե Ժիրուն (33), իսկ բելառուսներից` Անտոն Սարոկան (44):

Տեսանյութ

Երկրորդ տեղի համար պայքարում Հոլանդիան պետք է 7 գնդակի տարբերությամբ հաղթեր Շվեդիային: «Նարնջագույներին» հաջողվել է ընդամենը երկու գոլ խփել ու 2:0 հաշվով հաղթանակ գրանցել: Դուբլի հեղինակ է դարձել Արյեն Ռոբենը:

Շվեդներն ու հոլանդացիները 19-ական միավոր վաստակեցին, սակայն անցումային խաղերին կմասնակցեն սկանդինավները, որոնք խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունեն:

Տեսանյութ

Խմբի երրորդ մրցավեճում Լյուքսեմբուրգը հերթական անակնկալն է գրանցել ու Բուլղարիայի հետ ոչ-ոքի խաղացել` 1:1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում