Պորտուգալիան առաջինն է լրացուցիչ հաշվարկում, Շվեյցարիան կմասնակցի փլեյ-օֆֆին (տեսանյութ)

Պորտուգալիան առաջինն է լրացուցիչ հաշվարկում, Շվեյցարիան կմասնակցի փլեյ-օֆֆին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Պորտուգալիան առաջին տեղն է գրավել: Եվրոպայի չեմպիոնները վերջին տուրում 2:0 հաշվով հաղթել են Շվեյցարիային ու հավասարվել նրանց:

Հաշիվը 41-րդ րոպեին բացվել է Յոհան Ջուրուի ինքնագոլի պատճառով, իսկ 57-րդ րոպեին կրկնապատկվել Բերնարդու Սիլվա-Անդրե Սիլվա համագործակցությունից հետո: Աչքի է ընկել «Միլանի» հարձակվողը:

Այսպիսով, Պորտուգալիան ու Շվեյցարիան վաստակել են 27-ական միավոր, սակայն Մունդիալի ուղեգիր է նվաճել Ֆերնանդու Սանտուշի թիմը, որը 34 գոլ է խփել ու 4 գնդակ բաց թողել: Շվեյցարիայի ցուցանիշն է` 23:7:

Տեսանյութ

Խմբի մյուս հանդիպումներում Հունգարիան 1:0 հաշվավ հաղթել է Ֆարերյան Կղզիներին, իսկ Լատվիան 4:0 հաշվով` Անդորրային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում