Բելգիան կրկին անկասելի էր, Հունաստանը` անցումային խաղերում (տեսանյութ)

Բելգիան կրկին անկասելի էր, Հունաստանը` անցումային խաղերում (տեսանյութ)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի H խմբի վերջին հանդիպումները գոլառատ են ստացվել:

Մունդիալի ուղեգիրը վաղուց նվաճած Բելգիան սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է Կիպրոսին: Դուբլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը, մեկ անգամ էլ աչքի են  ընկել Տորգան Ազարը և Ռոմելու Լուկակուն:

Բելգիան խմբային փուլն ավարտեց 28 միավորով:

Տեսանյութ

Երկրորդ տեղը գրավել ու անցումային խաղերին մասնակցելու իրավունք է ձեռք բերել Հունաստանը, որը 4:0 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարին: Դուբլի հեղինակ է դարձել «Բենֆիկայի» հարձակվող Կոստաս Միտրօղլուն:

Տեսանյութ

Բոսնիան ու Հերցեգովինան հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ: Դուբլ է ձևակերպել Իզեթ Հայրովիչը:

Բալկանները վաստակել են 17 միավորով և 2 միավորով հետ մնացել հույներից` գրավելով երրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում