Սադյո Մանեն լուրջ վնասվածք է ստացել

Սադյո Մանեն լուրջ վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադյո Մանեն վնասվածք է ստացել Սենեգալի հավաքականի կազմում: Այդ մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի։ Մանեն ցավեր է զգացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Կաբո Վերդեի հետ հանդիպման 89-րդ րոպեին, երբ նրա թիմը հաշվի մեջ առաջ է եղել 2:0 հաշվով:

Վերականգնման համար վինգերին մոտ 6 շաբաթ է պահանջվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում