USD
EUR
RUB

ԱՄՆ-ն չհաղթահարեց ԱԱ-2018-ի ընտրական փուլը, անսպասելի նորեկ Մունդիալում (տեսանյութ)

 
 

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում գրանցվել է ամենախոշոր անակնկալներից մեկը: ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել հաղթահարել ԿՈՆԿԱԿԱՖ-ի խմբային մրցաշարը և չի մասնակցելու Մունդիալին:

Վերջին` 10-րդ տուրում Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմին բավական է եղել արտագնա մրցավեճում չպարտվել հետնապահ Տրինիդադ և Տոբագոյին, սակայն դա նրանց չի հաջողվել:  17-րդ և 37-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Սահրոն Վինչեսթերն ու Ալվին Ջոնսը: Երկրորդ խաղակեսի սկզբում (47) Կրիստիան Պուլիշիչը մեկ գնդակ կրճատել է, սակայն ավելին չի հաջողվել:

Տեսանյութ



Նույնիսկ այդ պարտությունը կարող էր ԱՄՆ-ին դուրս բերել Մունդիալ կամ անցումային խաղերի իրավունք տալ, եթե զուգահեռաբար կայացած հանդիպումներում հաղթանակներ չտոնեին երրորդ տեղի համար նրանց գլխավոր մրցակիցներ Պանաման ու Հոնդուրասը: Պանաման 2:1 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային: Հաղթական գոլը 88-րդ րոպեին հեղինակել է Ռոման Տորեսը:

Տեսանյութ



Հոնդուրասը գոլառատ խաղում 3:2 հաշվով պարտության է մատնել առաջատար Մեքսիկային: Օրիբե Պերալտայի ու Կարլոս Վելային գոլերին տանտերերը պատասխանել են Ալբերտ Էլիսի և Ռոմել Կիոտոյի գնդակներով, ինչպես նաև մրցակցի դարպասապահ Գիլերմո Օչոայի ինքնագոլով:

Տեսանյութ

Այսպիսով, Պանաման իր պատմության ընթացքում առաջին անգամ մտավ Մունդիալ, իսկ Հոնդուրասն այդ ուղեգիրը կվիճարկի Ավստրալիայի հետ անցումային հանդիպումներում:

Վերջնական միավորները

1. Մեքսիկա` 21

2. Կոստա Ռիկա` 16

3. Պանամա` 13, գոլերը` 9:10

4. Հոնդուրաս` 13, գոլերը` 13:19

5.ԱՄՆ` 12

6. Տրինիդադ և Տոբագո` 6

Լրահոս
Շվեդիա-Անգլիա. Մեկնարկային կազմերը հայտնի են Մեծ հաճույքով եմ եկել Հայաստան. Կաֆու Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմական արդյունքի է հասել Ուիմբլդոնի հերթական հաղթանակից հետո Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բրազիլիային. Մունդիալ-2018 «Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը Կոլումբիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Արգենտինայի մարզիչը կհեռանա Ուրուգվայ-Պորտուգալիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիա-Արգենտինա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Ֆրանսիա-Արգենտինա. մեկնարկային կազմերը ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ. ԶԼՄ-ներ Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում «Բանանց»-ը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուզբեկստանի չեմպիոնի հետ Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար Գևորգ Ղազարյանը հեռացել է «Մարիտիմու»-ից Սերբիա-Բրազիլիայի խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին Ֆրանսիան բարդ մրցակից է. Իգուաին Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր Մունդիալի փլեյ-օֆֆում թիմերը կխաղան այլ գնդակով Արգենտինա-Նիգերիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Արգենտինայի վերջին հնարավորությունը. ինչ խաղեր կան այսօր «Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում 5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար
Ամենաընթերցված
website by Sargssyan