Ռամոս․ «Ռեալում» 11-մետրանոցներն իրացնող առաջին ֆուտբոլիստը Ռոնալդուն է, երկրորդը՝ ես

Ռամոս․ «Ռեալում» 11-մետրանոցներն իրացնող առաջին ֆուտբոլիստը Ռոնալդուն է, երկրորդը՝ ես

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն անդրադարձել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի տարաձայնությանը, որն առաջացել էր 11-մետրանոց տուգանայինն իրացնելու պատճառով։

-«Ռեալում» նման դեպքեր չեն կարող լինել, քանի որ ամեն ինչ որոշում ենք խաղից առաջ։ Մեզ մոտ ամեն ինչ կազմակերպված, կարգավորված և կոդավորված է։ «Ռեալում» 11-մետրանոցներն իրացնում է Ռոնալդուն, իսկ եթե նա խաղադաշտում չէ, նշակետին մոտենում եմ ես։ Մենք ունենք 11-մետրանոց իրացնելու համար երրորդ ֆուտբոլիստ, որին որոշում ենք յուրաքանչյուր խաղից առաջ։ Սա լավագույն տարբերակն է տարաձայնություններից խուսափելու համար, քանի որ մենք գիտակցում ենք՝ ուշադրության կենտրոնում ենք և մարդիկ քննարկում են մանրուքները։

Կավանին և Նեյմարը հիանալի ֆուտբոլիստներ են, և ես համոզված եմ՝ նրանց հարաբերությունները կարգավորվեն,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում