ԱԱ-2018․ Հայտնի է եզրափակիչ փուլի վիճակահանության առաջին զամբյուղը

ԱԱ-2018․ Հայտնի է եզրափակիչ փուլի վիճակահանության առաջին զամբյուղը

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո հայտնի է դարձել եզրափակիչ մրցաշարի վիճակահանության առաջին զամբյուղը:

Առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականից բացի, առաջին զամբյուղում կլինեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի հավաքականները:

ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, Կրեմլում: Հավաքականները կբաժանվեն 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում