Նոյեմբերին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու

Նոյեմբերին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են: Այդ մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին, Երևանում:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հավելում է, որ Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին կտեղեկացվի պաշտոնական հաստատում լինելուն պես:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում