Լինեկեր. Եթե Մեսսին պատմության լավագույնը չէ, ուրեմն ես հավ եմ

Լինեկեր. Եթե Մեսսին պատմության լավագույնը չէ, ուրեմն ես հավ եմ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը տպավորված է Արգենտինայի ընտրանու առաջատար Լիոնել Մեսսիի խաղով: 30-ամյա ֆուտբոլիստի հեթ-տրիկն «ալբիսելեստեին» դուրս է բերել Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլ:

«Այնտեղ, որտեղ Մեսսին է, հույսը չի մարում: Նա պարզապես խաղադաշտ մտավ և հեթ-տրիկ հեղինակեց: Եթե Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը չէ, ուրեմն ես անիծյալ հավ եմ»,- իր թվիթերյան էջում գրել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում