Վիդալը հեռացել է հավաքականից
11/10/2017 20:14
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է Չիլիի հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Նա հրաժեշտի խոսքով դիմել է իր թիմակիցներին ու չիլիացի երկրպագուներին:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար` այսքան տարիների, որ միասին ենք անցկացրել, «մահացել» խաղադաշտում: Միասին շատ բան ենք սովորեցրել մեր երկրի ու միմյանց: Այս արդյունքից հիասթափված եմ, սակայն հպարտ եմ իմ թիմակիցներով ու մեր մարզչական շտաբով»,- «Instagram»-ի իր էջում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չիլին չի կարողացել հաղթահարել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի արգելքը:
Ազգային հավաքականում Վիդալը 95 խաղ է անցակցրել, որոնցում 23 գոլ է խփել: Չիլիի հետ նա երկու անգամ (2015, 2016 թվականներ) դարձել է Կոպա Ամերիկայի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում