Հնարավորություն Հայաստանի համար. Ազգերի գավաթի վերջնական կազմը

Հնարավորություն Հայաստանի համար. Ազգերի գավաթի վերջնական կազմը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի Ազգերի գավաթի խաղարկության վերջնական կազմերը: Մրցաշարը փոխարինելու է ազգային հավաքականների ընկերական հանդիպումներին: 55 ընտրանիները բաժանվել են 4 դիվիզիոնի: Հայաստանի հավաքականը հայտնվել է ամենաթույլ` D դիվիզիոնում:

Ընդհանուր կազմը հետևյալն է.

A դիվիզիոն – Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա։

B դիվիզիոն – Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա, Ուկրաինա, Իռլանդիա, Շվեդիա, Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Թուրքիա։

C դիվիզիոն – Հունգարիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա, Հունաստան, Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինալնդիա, Կիպրոս, Էստոնիա, Լիտվա։

D դիվիզիոն – Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Լիխտեյնշտեյն, Մալթա, Կոսովո, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար։

Ծանոթություն

A և B դիվիզիոնները բաժանվելու են երեքական թիմերով 4 խմբերի: C դիվիզիոնում լինելու է երեք խումբ 4-ական թիմով ու մեկ խումբ 3 մասնակիցով: D դիվիզիոնում լինելու 4 խումբ 4-ական հավաքականով:

Բոլոր 16 խմբերի հաղթողները մտնելու են փլեյ-օֆֆ, որի 4 լավագույն թիմերը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի իրավունք են ստանալու:

Խմբային փուլը սկսվելու է 2018 թվականի աշնանը: A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019 թվականի հունիսին որոշելու են Ազգերի լիգայի առաջին խաղարկության չեմպիոնին:

B, C և D դիվիզիոնի 4 խմբերի հաղթողները բարձրանալու են հաջորդ լիգա, իսկ A, B և C դիվիզիոնների վատագույն 4 թիմերը նահանջելու են ավելի ցածր լիգա:

Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2018 թվականի հունվարի 24-ին, շվեյցարական Լոզան քաղաքում:

Լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում