«Բարսելոնայի» ռեկորդային եկամուտը

«Բարսելոնայի» ռեկորդային եկամուտը

«Բարսելոնան» հրապարակել է 2016-17թթ. մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:

Կատալոնական ակումբի եկամուտը կազմել է 708 միլիոն եվրո: Դա «բլաուգրանայի» պատմության նոր ռեկորդն է: Մրցաշրջանի ծախսերը եղել են մոտ 677 միլիոնի, ուստի «մաքուր» օգուտը կազմել է 31 միլիոն:

Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանում ակումբի եկամուտը կկազմի 897 միլիոն, ծախսերը` 865, իսկ «մաքուր» օգուտը` 27:

Ինֆոգրաֆիկա

Հետևեք մեզ նաև Telegram-ում