Պերուն ու Կոլումբիան ոչ-ոքի են համաձայնացրել. Ֆալկաոն` գլխավոր նախաձեռնող (տեսանյութ)

Պերուն ու Կոլումբիան ոչ-ոքի են համաձայնացրել. Ֆալկաոն` գլխավոր նախաձեռնող (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Պերու – Կոլումբիա խաղի (1:1) ժամանակ ֆուտբոլիստները պայմանավորվել են վերջին րոպեներին մեծ ուժերով չգրոհել: Երբ հաշիվը 1:1 է դարձել, կուլումբիացիները (հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գլխավորությամբ) մրցակցի խաղացողներին ասել են, որ տվյալ հաշիվը թիմերին թույլ է տալիս Մունդիալի ուղեգիր նվաճել և կարիք չկա, որ այն փոխվի: 

Խաղից հետո Պերուի կիսապաշտպան Ռենատո Տապիան խոստովանել է այդ մասին.

«Վերջին հինգ րոպեներին կոլումբիացիները մոտենում էին մեզ և հայտնում մյուս հանդիպումների արդյունքների մասին: Արդյունքում, խաղն այնպես ավարտեցինք, ինչպես մեզ ձեռնտու էր»,- Տապիայի խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

Ավելի ուշ Ֆալկաոն նույնպես հաստատել է այդ խոսքերը.

«Գիտեինք` ինչ է կատարվում զուգահեռ մրցավեճերում: Խաղում էինք՝ այդ հանդիպումների արդյունքները հաշվի առնելով: Ինչ-որ պահի փորձեցի դա հասկացնել Պերուի ընտրանուն»:

Միակ մարդը, ով չի ընդունել երկու կողմերի միջև վերջին րոպեներին ձեռք բերված պայմանավորվածությունը, եղել է Պերուի գլխավոր մարզիչ Ռիկարդո Գարեկան էր. «Մեզ հաղթանակ էր անհրաժեշտ, նրանց` նույնպես: Ի՞նչ պայմանավորվածություն: Դա սուտ է»:

Հիշեցնենք, որ Կոլումբիան, զբաղեցնելով 4-րդ տեղը դուրս եկավ եզրափակիչ փուլ, իսկ Պերուն (5-րդ տեղ) Նոր Զելանդիայի հետ անցումային խաղեր կանցկացնի:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում