Վիդալը մեկ օր հետո մտափոխվել է

Վիդալը մեկ օր հետո մտափոխվել է

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալն իր թվիթերյան էջի միջոցով հայտարարել է, որ չի ավարտելու միջազգային կարիերան: Երեկ Չիլիի ընտրանին չէր կարողացել հաղթահարել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի արգելքը, որից հետո 30-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ հեռանում է հավաքականից:

«Մարտիկը կարող է լաց լինել, վախ ու հիասթափություն զգալ, սակայն մինչև մահ չի հանձնվի: Ծանր ժամանակներ են վրա հասել: Միասին մենք ավելի ուժեղ կլինենք, քան երբևէ:

Չիլիի հավաքականը նոր հաղթանակների հետևից է գնալու և ես նրանց հետ միասին: Կհանդիպենք հաջորդ ճակատամարտում»,- գրել է «Բավարիայի» խաղացողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում