Մոուրինյու. Չեմ արտասվում Լուկակուի ու Ֆելայինիի վնասվածքների պատճառով

Մոուրինյու. Չեմ արտասվում Լուկակուի ու Ֆելայինիի վնասվածքների պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ չի ընկճվել Մաուրան Ֆելայինիի ու Ռոմելու Լուկակուի վնասվածքների պատճառով: Նրա խոսքերով արտասվելու կարիք դեռ չկա.

«Սա իմ կամ թիմի համար հարված չէ: Վնասվածքների համար չեմ արտասվում: Արտասվում ենք, երբ կորուստ ենք ունենում: Հիմա առիթ չկա: Հույս ունեմ, որ մյուս խաղացողները կօգնեն մեզ: Լուկակո՞ւն: Նրա չխաղալու դեպքում փոխարինող կլինի»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «Daily Mail»-ը::

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Բելգիայի հավաքականի կազմում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում