Հերթական վնասվածքային հարվածն «Արսենալին»

Հերթական վնասվածքային հարվածն «Արսենալին»

«Արսենալի» պաշտպանության խնդիրները լրջանալու են: Գերմանիայի հավաքականի ու լոնդոնցիների կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին վնասվածքի պատճառով 4-6 շաբաթ կբացակայի:

Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

«Մուստաֆիին 4-6 շաբաթով կորցրել ենք: Չեմ կարծում, որ նա առողջանա մինչև հավաքականների հաջորդ ընդմիջումը»:

Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Մունդիալ-2018-ի որակավորման փուլի՝ Ադրբեջանի դեմ խաղում (5:1): Մուստաֆին մեկնարկային կազմում է եղել, բայց 36-րդ րոպեին փոխարինվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում