Վենեսուելացի ֆուտբոլիստները չեն ենթարկվել գայթակղությանը

Վենեսուելացի ֆուտբոլիստները չեն ենթարկվել գայթակղությանը

Վենեսուելայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռադամել Դուդամելը պատմել է Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի՝ Պարագվայի դեմ արտագնա խաղից առաջ իր թիմի անկոչ հյուրերի մասին.

«Գիշերը՝ խաղից առաջ, մի քանի աղջիկ այցելեց մեր թիմի հյուրանոց: Տղաները չտրվեցին գայթակղությանը: Զարմացած չենք այդ ժեստից, բայց չգիտեմ, թե ով էր նրանց ուղարկել: Հին մեթոդ է»,-ասել է Դուդամելը «Globo Esporte»-ին:

Հիշեցնենք, որ հաղթանակը Պարագվային դուրս կբերեր Մունդիալ, սակայն նրանք պարտվեցին հետնապահին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում