Շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները. Մարկոս Պիզելին թոփ-5-ում (տեսանյութ)

Շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները. Մարկոս Պիզելին թոփ-5-ում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ընդգրկվել է շաբաթվա (ազգային ընտրանիների խաղերի օրերի) լավագույն գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների թվում: Ցուցակը կազմել է Goal-best.com-ը:

33-ամյա խաղացողը Ղազախստանի հետ մրցավեճում օգնել է աչքի ընկնել Հենրիխ Մխիթարյանին:

Շաբաթվա լավագույն գոլային փոխանցման հնգյակում են նաև Վիլիանը (Բրազիլիա), Մեթյու Լեկին (Ավստրալիա), Ժադսոնը («Կորինտիանս») և Լուդվիգ Աուգուստինսոնը (Շվեդիա):

Տեսանյութ

Հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն սեյվ կատարածների թվում է հայտնվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում