«Լիոն» – «Մոնակո». Չեմպիոնը լուրջ կորուստներ ունի

«Լիոն» – «Մոնակո». Չեմպիոնը լուրջ կորուստներ ունի

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» հյուրընկալվելու է «Լիոնին»: Lequipe-ն հայտնում է, որ գործող չեմպիոնը կադրային լուրջ խնդիրներ ունի:

Լիոն չի մեկնել թիմի առաջատար ու ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Կոլումբացին վերջին օրերի ընթացքում ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու հանդիպման, ինչպես նաև ծանր ուղևորություն կատարել:

Սկզբունքային մրցակցի դեմ հանդիպմանը չի մասնակցի Լեոնարդու Ժարդիմի թիմի մեկ այլ հարձակվող Ստևան Յովետիչը, ով վնասվածք ունի: Խաղը բաց կթողնեն նաև որակազրկված կիսապաշտպան Ֆաբինյոն ու վնասվածք ունեցող վինգեր Ռաշիդ Գեզալը:

«Լիոն» – «Մոնակո» մրցավեճը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում