Մոուրինյու. «Լիվերպուլի» դեմ խաղալու ենք 1 պաշտպանով ու 9 հարձակվողով

Մոուրինյու. «Լիվերպուլի» դեմ խաղալու ենք 1 պաշտպանով ու 9 հարձակվողով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատակել է «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանի` «Էնֆիլդում» կայացած մրցավեճում (0:0) պորտուգալացու թիմը պաշտպանողական ոճի ֆուտբոլ է ցուցադրել:

Լրագրողի այն հարցին, որ միգուցե այս անգամ արժե ավելի հարձակվողական ֆուտբոլ դավանել, «Յուրահատուկը» պատասխանել է.

«Մի անհանգստացեք, մենք խաղադաշտ ենք դուրս գալու 1 պաշտպանով ու 9 հարձակվողով: Դա լինելու է «W» տակտիկական սխեմայի (4-2-4, խմբ.) կատարելագործված տարբերակը»,- Ժոզեի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական թվիթերյան էջը:

ԱՊԼ-ի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա վաղը` հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում