Պաշտոնական. «Նյուքասլն» ու «Բորուսսիան» տրանսֆեր են կատարել

Պաշտոնական. «Նյուքասլն» ու «Բորուսսիան» տրանսֆեր են կատարել

«Նյուքասլն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Դորտմունդի «Բորուսսիայի» հենակետային կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերի մասին:

21-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձակալությամբ խաղում է անգլիական ակումբում: Իսպանացին այնքան է տպավորել «կաչաղակների» ղեկավարությանը, որ նրանք որոշել են անմիջապես ակտիվացնել ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքը: Մերինոն կնքել է 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով` գործարքն արժեցել է 7 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում