«Լիոն» – «Մոնակո». Հաղթական գոլ 90+4 րոպեին (տեսանյութ)

«Լիոն» – «Մոնակո». Հաղթական գոլ 90+4 րոպեին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվել է «Լիոնին»:

Առաջին կեսում տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են ացնել, սակայն հյուրերն արագորեն վերականգնել են հաշվի հավասարությունը: «Առյուծների» կազմում աչքի են ընկել Մարիանո Դիասն (11-րդ րոպե) ու Նաբիլ Ֆեկիրը (23), իսկ լուրջ կորուստներով խաղացող «կարմրասպիտակների» կազմում` Ռոնի Լոպեշը (17) և Ադամա Տրաորեն (34):

Երկրորդ կեսում մրցակիցները շարունակել են գոլային պահեր ստեղծել, սակայն միայն մեկ անգամ է դարպասի գրավում արձանագրվել: 90+4-րդ րոպեին Նաբիլ Ֆեկիրը տուգանային հարվածով ապակողմնորոշել է դարպասապահ Դանիել Սուբաշիչին ու հաղթանակ պարգևել «Լիոնին»:

Այդ հաղթանակից հետո Բրունո Ժենեզյոյի թիմը վաստակել է 16 միավոր ու բարձրացել երրորդ հորիզոնական: «Մոնակոն» 19 միավորով երկրորդն է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում