Եվրո-2018. Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է ստորացուցիչ հաշվով

Եվրո-2018. Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է ստորացուցիչ հաշվով

Հոկտեմբերի 13-ին, Չեխիայի Լետոհրադ քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը: Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ: Տիգրան Առաքելյանի թիմը պարտվել է 0:7 հաշվով:

Գոլերը.

12` Lադիսլավ Կրոբոտ (11մ)՝ 1:0
21`Յան Հոլցեր՝ 2:0
31` Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 3:0
40+2` Դավիդ Այխլեր՝ 4:0
47`Ֆիլիպ Ֆիրբախեր՝ 5:0
62` Մատյաշ Կոզակ՝ 6:0
64՝ Մատյաշ Կոզակ՝ 7:0

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան (14. Պետրոս Մանուկյան, 65)4. Արման Ղազարյան (ա) 7. Սերգեյ Մկրտչյան (6.Գարիկ Կարապետյան, 53) 8. Նարեկ Աղասարյան 10. Ժիրայր Շաղոյան 15. Պատվական Ավետիսյան 16. Սևակ Ավետիսյան 17. Գրենիկ Պետրոսյան (9. Արամ Քոլոզյան, 71) 18. Նարեկ Գրիգորյան

Պահեստայիններ՝ 12. Նարեկ Պողոսյան 5. Հենրիկ Համբարձումյան 11. Միքայել Միրզոյան 13. Սարգիս Մարտիրոսյան 19. Հայկ Ղևոնդյան 20. Ռադիկ Սարգսյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում