«Ատլետիկո» – «Բարսելոնա». Կատալոնացիների ավագն ապաքինվել է

«Ատլետիկո» – «Բարսելոնա». Կատալոնացիների ավագն ապաքինվել է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կկարողանա մասնակցել Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ արտագնա հանդիպմանը: Այդ մասին գրում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

33-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել Իսպանիայի հավաքականի վերջին երկու խաղերը: Կատալոնացիների ավագը մկանային վնասվածք էր ստացել 7-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ մրցավեճում (3:0):

«Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր: Մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում