Ազար. «Ոսկե գնդակը» նվաճելու ոչ մի հնարավորություն չունեմ

Ազար. «Ոսկե գնդակը» նվաճելու ոչ մի հնարավորություն չունեմ

«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծում է, որ այս տարի նույնպես չի ստանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի` «Ոսկե գնդակ» մրցանակը:

«Հաղթանակի ոչ մի հնարավորություն չունեմ: Կարծում եմ` կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր գերազանցում են ինձ: Ամեն դեպքում ուրախ եմ, որ հայտնվել եմ թեկնածուների թվում»,- բելգիացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ «Ֆրանս ֆուտբոլը» հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում