«Մանչեսթեր Յունայթեդը» չպարտվեց Լիվերպուլում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» չպարտվեց Լիվերպուլում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Լիվերպուլին»: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Առաջին կեսն ավելի հետաքրքիր պայքարում է անցել: Երկու թիմերն էլ գոլ խփելու մեկական լավ պահ են ունեցել, սակայն փայլուն են խաղացել դարպասապահները: Հատկապես տպավորիչ է եղել հյուրերի առաջին համար Դավիդ դե Խեայի սեյվը․ իսպանացին ոտքով հետ է մղել Ջոել Մատիպի մոտ տարածությունից կատարած հարվածը: Պաշտպանողական խաղի տակտիկա ընտրած Ժոզե Մոուրինյուի թիմին հաջողվել դիմանալ տանտերերի ճնշմանը և պահպանել ոչ-ոքի արդյունքը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել մանչեսթերցիների մեկնարկային կազմում և փոխարինվել է 63-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով դարձավ առաջատար, սակայն նրանց կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթին» (19), որը դեռ իր հանդիպումը չի անցկացրել: «Լիվերպուլը» 13 միավորով 6-րդ հորզիոնականում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում