«Գանձասար Կապանը» հաղթեց և հավասարվեց «Բանանցին» (տեսագրություն)

«Գանձասար Կապանը» հաղթեց և հավասարվեց «Բանանցին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Գանձասար Կապանն» առանցքային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով․ մեկական գոլով աչքի ընկան Ալեքս Ջունիորը և Գեղամ Հարությունյանը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 12 միավոր և հավասարվել է «Բանանցին»։ Թիմերը զբաղեցնում են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ հորիզոնականները։

Բարձրագույն խումբ, 9-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Բանանց»՝ 2։0
Գոլերը՝ Ալեքս 60՛, Հարությունյան 82՛

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում