Մենյեի դուբլի շնորհիվ «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Դիժոնին» (տեսանյութ)

Մենյեի դուբլի շնորհիվ «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Դիժոնին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հանդիպում անցկացրեց «Դիժոնի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում․ 70-րդ և 92-րդ րոպեներին աչքի ընկավ Թոմաս Մենյեն, իսկ դաշտի տերերի միակ գոլը 87-րդ րոպեին խփեց  Բենժամեն Ժանոն։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 25 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է 6 միավորով։ «Դիժոնը» մնաց 6 միավորով՝ 17-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Դիժոն» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Ժանո 87՛ – Մենյե 70՛, 90+2՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում