«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ռեկորդը

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ռեկորդը

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։

Այս հաղթանակի շնորհիվ «Արքայական ակումբն» Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել։ Առաջնության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «սերուցքայինները» Լա լիգայի շրջանակում 13-րդ անընդմեջ արտագնա հաղթանակն են տոնել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային»․ 2010-2011թթ․ մրցաշրջանում կատալոնական թիմն առաջնությունում 12 անընդմեջ արտագնա հաղթանակ էր տոնել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում