«Բորուսսիան» առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայում (տեսանյութ)

«Բորուսսիան» առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալեց «Լեյպցիգին» և առաջին պարտությունը կրեց։

Հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ դորտմունդցիներին առաջ մղեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ «Լեյպցիգը» բավականին արագ վերականգնեց հավասարությունը․ 10-րդ րոպեին աչքի ընկավ Մարսել Զաբիտցերը, իսկ 25-րդ րոպեին Յուսուֆ Պոուլսենը խփեց հյուրերի երկրորդ գոլը։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, «Բորուսսիան» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը, իսկ դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Ժան-Կևին Օգուստենը։ 56-րդ րոպեին՝ Շտեֆան Իլզանկերի հեռացման արդյունքում, թիմերի կազմերը հավասարվեցին։ Խաղի մնացած ժամանակահատվածում «Բորուսսիան» կարողացավ միայն մեկ գոլ խփել․ 64-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Օբամեյանգը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Չնայած պարտությանը՝ «Բորուսսիան» շարունակում է 19 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բավարիան», 3 միավորով՝ երրորդ հորիզոնական բարձրացած «Լեյպցիգին»։

Բունդեսլիգա, 8-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Լեյպցիգ»՝ 2։3
Գոլերը՝ Օբամեյանգ 4՛, 64՛ / 11-մետրանոց – Զաբիտցեր 10՛, Պոուլսեն 25՛, Օգուստեն 49՛
Հեռացումներ՝ Սոկրատիս 47՛ – Իլզանկեր 56՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում