Ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը

Ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը

Ջերմուկում ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ փուլը: Այսօր կայացել է մրցաշարի 10-րդ տուրը, որի 6 պարտիաներից 5-ը ունեցել են հաղթական ավարտ:

Նախավերջին տուրի կենտրոնական պարտիայում Կիրիլ Շևչենկոն մրցում էր 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Արամ Հակոբյանի հետ: Սևերով խաղացող Շևչենկոն 42 քայլում առավելության հասավ Հակոբյանի նկատմամբ: Շանթ Սարգսյանը հաղթանակ տոնեց Արսենի Նեստերովի նկատմամբ: Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լոբանովը ուժեղ գտնվեց Ստեֆան Պողոսյանից, Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը պարտության մատնեց Մամիկոն Ղարիբյանին, իսկ Նիկոլոզի Կաչարավան հաղթանակ տոնեց Թոր Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Պուլտինյավիչիուս Պաուլիուս – Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:

Վերջին տուրից առաջ 9 միավորով աղյուսակը գլխավորում է Կիրիլ Շևչենկոն: Երկրորդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանն ունի 8 միավոր, իսկ Արամ Հակոբյանը 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Աղբյուր՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում