«Նապոլին» 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

«Նապոլին» 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Լորենցո Ինսինյեն։

Այս հաղթանակից հետո Մաուրիցիո Սարիի թիմը 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներին գերազանցելով 5 միավորով։ «Ռոման» 15 միավորով 5-րդ տեղում է, սակայն անցկացրել է 7 հանդիպում։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոմա» – «Նապոլի»՝ 0։1
Գոլը՝ Ինսինյե 20՛

Տեսանյութի հղումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում