Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր միավոր վաստակել

Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր միավոր վաստակել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման (0։0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ինձ թվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր միավոր վաստակել։ Եթե նրանք հաղթեին, գոհ կլինեին, սակայն մենք նախքան խաղն էլ ցանկանում էինք հաղթել։ Դրա համար հիմա նրանք երջանիկ են ոչ-ոքիի համար, իսկ մենք՝ ոչ։ «Լիվերպուլի» խաղից գոհ եմ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին գնահատական տալն իմ աշխատանքը չէ։

Մենք բավականաչափ պահեր ունեինք գոլ խփելու համար, և պետք է նշանակվեր 11-մետրանոց, լիներ հեռացում։ Բայց այդ ամենը տեղի չունեցավ։ Դուք կարող եք տարբեր գնահատականներ տալ, սակայն իմ թիմի խաղն ինձ համար լավատես մնալու առիթ է։

Տղաներս հիանալի խաղացին աշխարհում լավագույն հակագրոհող թիմերից մեկի դեմ։ Եթե դու չես վերահսկում Մխիթարյանին, նա կարող է միայնակ գոլ խփել։ Լուկակուի դեմ էլ է բարդ պաշտպանվել, բայց մենք լավ կատարեցինք մեր աշխատանքը։ 

Կարո՞ղ էինք ավելի լավ հանդես գալ նման խաղում։ Չեմ կարծում։ Ես չեմ կարող իմ ֆուտբոլիստներին խնդրել «Բարսելոնայի» ոճով խաղալ։ Անգամ «Բարսելոնան» չի կարող 20 պահ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասի մոտ,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կլոպը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 20 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» 13 միավորով ութերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում