ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի նահանջը

ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի նահանջը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և այժմ 90-րդն է: Նախորդ ամսվա ընթացքում Արթուր Պետրոսյանի թիմը պարտվել է Լեհաստանին (1:6) ու ոչ-ոքի խաղացել Ղազախստանի հետ (1:1):

Առաջատարը նախկինի պես Գերմանիան է, որին հաջորդում է Բրազիլիան: Լավագույն տասնյակը և ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի նախկին մրցակիցները.

1(1). Գերմանիա – 1 631 վարկանիշային միավոր

2(2). Բրազիլիա – 1 619

3(3). Պորտուգալիա – 1 446

4(4). Արգենտինա – 1 445

5(5). Բելգիա – 1 333

6(6). Լեհաստան – 1 323

7(8). Ֆրանսիա – 1 226

8(11). Իսպանիա – 1 218

9(9). Չիլի – 1 173

10(12). Պերու – 1 160
_____________________________________

19(26). Դանիա – 1 001

45(41). Ռումինիա – 705

54(37). Չեռնոգորիա – 640

90(83). ՀԱՅԱՍՏԱՆ – 392

133(126). Ղազախստան – 231

Հետևեք մեզ նաև Telegram-ում