Ռոնալդինյոն` «Բարսելոնայից» հեռանալու պատճառի մասին

Ռոնալդինյոն` «Բարսելոնայից» հեռանալու պատճառի մասին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն ասել է, որ 2008 թվականին կատալոնական ակումբից հեռանալու պատճառը կապված չի եղել թիմի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

«Պարզապես որոշեցի հեռանալ ակումբից, քանի որ նոր մարտահրավերի կարիք ունեի: Գվարդիոլայի հետ հիանալի հարաբերությունների մեջ էինք:

Սուտ է, որ կորցրել էի ֆուտբոլի հանդեպ կիրքը: «Բարսելոնայից» հետո շարունակել եմ հաղթել: «Ատլետիկո Մինեյրոյի» հետ նվաճել եմ Լիբերտադորեսի գավաթը, իսկ «Ֆլամենգոյի» կազմում 7 ամիս անպարտելի մնացել: «Կերետարիոյի» հետ էլ հաղթանակել եմ Մեքսիկայի գավաթում: Ոչնչի համար չեմ զղջում»,- բրազիլացու խոսքն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը «բլաուգրանայից» տեղափոխվել է «Միլան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում