6,5 ամիս անց Գևորգ Ղազարյանը վերադարձավ մարզումներին (տեսանյութ)

6,5 ամիս անց Գևորգ Ղազարյանը վերադարձավ մարզումներին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերսկել է մարզումները,- հայտնում է պորտուգալական rtp.pt-ն:

29-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածք էր ստացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Ղազախստան հանդիպման (2:0) ժամանակ: Այդ խաղը կայացել էր մարտի 26-ին:

Ենթադրվում էր, որ Ղազարյանի ապաքինման համար կպահանջվի 6 ամիս, բայց նա շարք վերադարձավ 15 օր ուշ:

Գևորգի առաջին մարզման տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում