Մորատան սպասվածից շուտ է ապաքինվել

Մորատան սպասվածից շուտ է ապաքինվել

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան շարք է վերադարձել: Իսպանացին սեպտեմբերի վերջին` «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում ազդրի վնասվածք էր ստացել, սակայն այն ենթադրվածի պես լուրջ չի եղել,- գրում է eyefootball.com-ը:

Սպասվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար մեկ ամսից ավելի ժամանակ կպահանջվի, սակայն նա մարզումներին է վերադարձել 2 շաբաթից:

Աղբյուրը նշում է, որ Մորատան պատրաստ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոմայի» հետ հոկտեմբերի 18-ին կայանալիք խաղում ասպարեզ դուրս գալ մեկնարկային կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում