Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական մրցավեճ կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի ազգային ընտրանու հետ:

Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Խաղերի սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում