Գվարդիոլա. Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է Դե Բրյունեից լավ խաղում

Գվարդիոլա. Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է Դե Բրյունեից լավ խաղում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրյունեի մասին: Կատալոնացին ընդգծել է, թե ինչ է բելգիացուն հարկավոր լավագույնի հետ համեմատվելու համար:

«Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է Դե Բրյունեից լավ խաղում: Ցանկանում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները, այլ ոչ թե միայն Կևինը, հասնեն Մեսսիի խաղամակարդակին:

Չեմ ցանկանում Դե Բրյունեին չափից դուրս շատ անգամ համեմատել Մեսսիի հետ, որպեսզի այդ խոսքերով նրա վրա ճնշում չգործադրեմ: Լավագույնի հետ համեմատվելու համար նրան տիտղոսներ են հարկավոր»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում