Տոտտի. Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն ֆուտբոլային այլմոլորակայիններ են

Տոտտի. Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն ֆուտբոլային այլմոլորակայիններ են

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին ասել է, թե ում է համարում 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի կոչման գլխավոր ֆավորիտները:

«Մենք խոսում ենք երեք ֆուտբոլային այլմոլորակայինների մասին` Ռոնալդուի, Մեսսիի և Նեյմարի: Բոլորս հարգում ենք միմյանց, սակայն պետք է խոստովանեմ, որ մրցանակի համար պայքարում Կրիշտիանուն գերազանցում է մյուսներին: Պորտուգալացին յուրահատուկ մրցաշրջան անցկացրեց և գրավեց առաջատար թիմերի դարպասները:

Ինչ վերաբերվում է տարվա մարզչի կոչմանը… Մեր` իտալական մարզչիների դպրոցը նախկինի պես լավագույնն է, այդ պատճառով Կոնտեն ու Ալեգրին հիմնական թեկնածուների թվում են: Սակայն գլխավոր ֆավորտը Զիդանն է: Պատճառը նույնն է, ինչպես Ռոնալդուի դեպքում, նա ամեն ինչ հաղթել է»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում