Լա լիգա. Տուրի վերջին խաղում 7 գոլ է գրանցվել (տեսանյութ)

Լա լիգա. Տուրի վերջին խաղում 7 գոլ է գրանցվել (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրն ավարտվել է «Լաս Պալմաս» – «Սելտա» մրցավեճով: Հյուրերը հաղթել են 5:2 հաշվով:

Հանդիպման ընթացքում գալիսացիները հաշվի մեջ առաջ են եղել 5:0 հաշվով, սակայն վերջին 3 րոպեի ընթացքում կանարիացիները երկու գոլով այն կրճատել են: «Սելտայի» կազմում հետ-տրիկի հեղինակ է դարձել Յագո Ասպասը: Նրա թիմը 52-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել դարպասապահ Ռուբեն Բլանկոն:

Այդ հաղթանակի շնորհիվ Խուան Կարլոս Ունսուեի թիմը վաստակել է 11 միավոր ու բարձրացել 10-րդ հորիզոնական: «Դեղնակապույտների» պարտությունների շարքը հասավ 4 անընդմեջ հանդիպման: Նրանք 6 միավորով 18-րդ տեղում են:

Պրիմերա, 8-րդ տուր

«Լաս Պալմաս» – «Սելտա»` 2:5
Գոլերը` Վիտոլո (90), Ռեմի (90+3) – Մոր (16), Ասպաս (20, 49, 76), Էրնանդես (71)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում