Մահրեզը փրկել է «Լեսթերին» (տեսանյութ)

Մահրեզը փրկել է «Լեսթերին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Լեսթերն» ընդունել է «Վեսթ Բրոմվիչին»:

Տանտերերի տարածքային ու խաղային առավելությամբ անցած հանդիպման հաշիվը բացել են հյուրերը: 63-րդ րոպեին Նասեր Շադլին տուգանային, գեղեցիկ հարվածով գրավել է Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը:

«Աղվեսներին» միայն 80-րդ րոպեին է հաջողվել բազմաթիվ գոլային պահերից մեկը գոլի վերածել: Տուգանային հրապարակում գնդակը ստանալով` Ռիյադ Մահրեզն աջ ոտքի հարվածով գրավել հեռավոր անկյունը:

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Անհաջող մեկնարկի հետևանքով «Լեսթերն» 6-րդ անընդմեջ խաղում չի հաղթում և 6 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը: «Վեսթ Բրոմվիչը» 10 միավորով 10-րդ հորիզոնականում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում