Որքա՞ն գումար կստանա Նեյմարը, եթե նվաճի «Ոսկե գնդակը»
17/10/2017 10:51
Նմանատիպ
Հայտնի են դարձել Նեյմարի և «Պարի Սեն Ժերմենի» միջև կնքված պայմանագրի նոր մանրամասներ:
«Le Parisien»-ը հայտնում է, որ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու դեպքում բրազիլացին ֆրանսիական ակումբի կողմից լուրջ պարգևատրություն է ստանալու: Այն կազմելու է 3 միլիոն եվրո:
Հենց այդքան է 25-ամյա ֆուտբոլիստի ամսեկան աշխատավարձը:
Այդ պարգևավճարը ստանալու համար Նեյմարին հարկավոր է «Ոսկե գնդակը» ստանալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ լինելու ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում