«The Times». «Տոտենհեմը» Քեյնի տրանսֆերի գին է սահմանել

«The Times». «Տոտենհեմը» Քեյնի տրանսֆերի գին է սահմանել

Եվրոպական առաջատար մի շարք ակումբներ սկսել են լրջորեն հետաքրքրվել «Տոտենհեմի» առանցքային ֆուտբոլիստներով: Լոնդոնյան ակումբը մտադիր չէ բաժանվել իր առաջատարներից: Մասնավորապես ամենաշատ խոսակցություններն ընթանում են հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի շուրջ:

«The Times»-ը հայտնում է, որ հետագա շշուկներից խուսափելու համար «Տոտենհեմը» որոշել է հայտնել, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել իր ռմբարկուից: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 225 միլիոն եվրո (200 միլիոն ֆունտ): Եթե որևէ ակումբ համաձայնվի վճարել պահանջված գումարը, անգլիացին կդառնա պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը և կգերազանցի Նեյմարի ռեկորդը (222 միլիոն):

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քեյնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը դիտարկում է նրա համար 190 միլիոն եվրո առաջարկելու հնարավորությունը: Հարիի խաղով հիացած է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում