Ֆեդերերը 9 տարի անց հայտնել է «Ուիմբլդոն-2008»-ում Նադալին պարտվելու պատճառը

Ֆեդերերը 9 տարի անց հայտնել է «Ուիմբլդոն-2008»-ում Նադալին պարտվելու պատճառը

Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչպես է Ռաֆայել Նադալին պարտվել իրենց վերջին 5 սեթանոց խաղում, որը 2008 թվականին տեղի է ունեցել «Ուիմբլդոնում»: 

«Կարծում եմ, որ սկսել եմ ավելի լավ հարվածել: Ավելի մեծ ռակետի անցնելուց հետո ավելի լավ եմ զգում ձախից հարվածը: Բացի այդ, հիմա նախկինի պես չեմ լարվում Ռաֆայի հետ հանդիպումներում: Կարծում եմ, որ «Ուիմբլդոնում» 2008-ին պարտվեցի, քանի որ դրանից առաջ նա հաղթել էր «Ռոլան Գարրոսում»: Դա ազդել էր ուիմբլդոնյան եզրափակչի առաջին երկու սեթի վրա»,- ATP-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է շվեյցարացին:

36-ամյա թենիսիստն անդրադարձել է նաև իր հաղթանակներին.

«Ես էլ եմ նրան հաղթել, բայց այս տարի գրունտի վրա նրան հանդիպելուց խուսափելն օգնել է ինձ: Ավելի արագ կորտերում նրա հետ ավելի լավ եմ խաղում: Անհատական պայքարում նրա հետ չեմ համեմատվում: Մեզ քիչ տարիներ են մնացել խաղալու և բավականին բարձր վարկանիշային տեղերում ենք, կարող ենք միայն եզրափակիչներում հանդիպել: Այո, ես չեմ կարող անընդհատ հաղթել Ռաֆային, նա չափազանց ուժեղ է դրա համար: Պարզապես ուրախ եմ, որ հաջող ելույթ եմ ունեցել նրա դեմ:

Իհարկե, կցանկանայի` մեր անձնական հանդիպումների հաշիվն այլ լիներ, բայց Ռաֆան ինձ համար շատ բարդ մրցակից է ու անսահման հարգում եմ նրան: Կարիերայիս սկզբում անընդհատ հանդիպում էի նրան գրունտի վրա: Գրունտում նա ավելի լավն է: Մյուս կորտերում ես ավելի հաճախ եմ հաղթում և ուրախ եմ դրա համար»,- հավելել է Ֆեդերերը: 

Նշենք, որ անհատական խաղերի ընդհանուր հաշվարկում Ռոջերը 15-23 հաշվով զիջում է իսպանացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում