USD
EUR
RUB

Աստղային ֆուտբոլիստներ, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը

 
 

Մեկ տարուց էլ քիչ է մնացել, որպեսզի հետևենք ֆուտբոլային մեծ տոնին: Տոն, որը կանցնի առանց այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ռոբենը, Մխիթարյանը կամ Օբամեյանգը: Ո՞ւմ էինք սպասում, բայց այդպես էլ չենք տեսնի Ռուսաստանում: 

Դավիդ Ալաբա (Ավստրիա)

Եվրոպական չափանիշներով Ավստրիան միջին մակարդակի հավաքական է: Թիմի միակ աստղային ֆուտբոլիստն էլ այն դիրքում չի խաղում, որ կարողանա բոլորին իր հետևից տանել: Ավագի թևկապը կրող Ալաբայի գոլային 4 փոխանցումները չբավականացրին անգամ անցումային խաղերին մասնակցելու համար: 

Ռիյադ Մարեզ (Ալժիր)

Ալժիրցիներն իրենց խմբում ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ առաջին խաղում ոչ-ոքի ապահովելով Կամերունի հետ: Հետո եղան 4 ցավալի պարտությունները: «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում գտնվող Ռիյադը, տարօրինակ է, բայց ոչ մի գոլ չխփեց: Նման տեմպերով շարունակելու դեպքում նա կարող է մինչև կարիերայի ավարտը «Լեսթերում» մնալ:

Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)

Չեմպիոնների լիգայի շրջանակում ԲԿՄԱ-ի դեմ խաղում տեսանք, թե «Մանչեսթեր Յունայթեդի» ու մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որքան են սիրում Ռուսաստանում: Երկրպագուները խաղից հետո ավելի շատ նրան էին սպասում, քան Լուկակուին կամ Դավիդ դե Խեային: Ցավալի է, բայց Ռուսաստանում Մխիթարյանը չի առաջնորդի Հայաստանի հավաքականին։

Լուսանկարը՝ Դենիս Տիրին, Championat.com

Էդին Ջեկո և Միրալեմ Պյանիչ (Բոսնիա և Հերցեգովինա)

Բոսնիացի թոփ-ֆուտբոլիստները որքան էլ ջանացին, նրանց թիմը անհրաժեշտ արդյունքի չհասավ: «Ռոմայի» ու «Յուվենտուսի» կազմերում հանդես եկող այս ֆուտբոլիստների ուժը չբավարարեց Մունդիալի ուղեգիր նվաճելուն՝ չնայած Պյանիչը 6 գոլային փոխանցում կատարեց, Ջեկոն՝ 5 գոլ խփեց որակավորման փուլում:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն)

Գաբոնի պատմության լավագույն ռմբարկուն չկարողացավ գոլ խփել: Օբամեյանգն այս մրցաշրջանում այնքան էլ վառ խաղ չի ցուցադրում, որքան նախորդում, բայց հավաքականում առհասարակ «բացակայում» էր դաշտից: Միևնույն ժամանակ «Բորուսսիայի» հարձակվողը գործընկերներից դժգոհել առիթ չունի․ «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Մարիո Լեմինան միանգամային արժանի խաղացող է աֆրիկական ֆուտբոլի համար:

Արյեն Ռոբեն (Նիդեռլանդներ)

Ռոբենը Նիդեռլանդների հավաքականի կազմում Մունդիալի եզրափակչին մասնակցած վերջին իրական աստղն է: Քանի դեռ Ռոբին վաբ Պերսին ու Սնեյդերը Թուրքիայում և Ֆրանսիայում են, 33-ամյա Ռոբենը փայլում է «Բավարիայում»: Բացի նրանից ո՞վ կարող էր հավաքականին դուրս հանել ճգնաժամից ու ԱԱ-2018-ի ուղեգիր բերել: Ռոբենն այսպիսով այլևս չի խաղա Աշխարհի առաջնությունում: Ձախողված ընտրական փուլից հետո Ռոբենը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Մարեկ Համշիկ (Սլովակիա)

«Նապոլիի» կիսապաշտպանը միակն էր իր հավաքականում, որ նախընտրական փուլի բոլոր 10 խաղերին մասնակցեց: Համշիկի 2 գոլն ու գոլային 3 փոխանցումը բավական էին, որպեսզի սլովակները երկրորդ հորիզոնականում ավարտեին նախընտրական փուլը, սակայն բավարար չէին անցումային խաղերի համար․ Սլովակիան դարձավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած վատագույն ցուցանիշ ունեցող թիմը։

Յան Օբլակ (Սլովենիա)

«Ոսկե գնդակին» հավակնող դարպասապահը քիչ գնդակ բաց թողեց (7), բայց միևնույն է՝ թիմը Ռուսաստանում չի խաղալու: Նրա հավաքականը նաև քիչ գոլեր գրանցեց ու արդյունքում խմբում 4-րդ հորիզոնականով ավարտեց նախընտրական փուլը:

Գարեթ Բեյլ և Աարոն Ռեմսի (Ուելս)

Հիշո՞ւմ եք Եվրոպայի առաջնությունում Ուելսի տպավորիչ ելույթները: Մունդիալում այդ հնարավորությունը չենք ունենա: Զարմանալի է, քանի որ թիմում լավ ֆուտբոլիստները քիչ չեն՝ Ուիլյամս, Լեդլի, Ալեն, Հենեսի ու նրանց շարքերը համալրող «Ռեալի» ու «Արսենալի» աստղեր Բեյլն ու Ռեմսին: 

Ալեքսիս Սանչես և Արտուրո Վիդալ (Չիլի)

Եվս մեկ թոփ-հավաքական, որ պարզապես անցավ Մունդիալի կողքով: Հարավամերիկյան ուժեղագույն ընտրանիներից մեկը՝ Չիլին Ռուսաստանը գերել էր դեռ Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ: Սանչեսն ու Վիդալը չկարողացան փրկվել Արգենտինայի հարձակվող Մեսսիի կախարդանքից: Ցավալի է, որ «Չի՜-չի՜-չի՜: Լե՜-լե՜-լե՜» բացականչություններն ամռանը չենք լսելու:

Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա)

«Բորուսսիայի» կազմում հաջողված մեկնարկի առիթով կարելի է ասել, որ Յարմոլենկոյի կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Ուկրաինայի հավաքականում հարձակվողը կարողացավ գոլեր խփել, բայց խորվաթների դեմ վճռորոշ խաղում միայնակ անզոր էր թիմին առաջ տանել: Լուկա Մոդրիչն ու Իվան Ռակիտիչն ավելի ուժեղ էին ու կարողացան պայքարից դուրս թողնել Յարմոլենկոյին:

Լրահոս
Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնաց ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով «Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ակումբները հայտնի են Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում «Ռեալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Ռոմա»-ն պարտվեցին ՉԼ խմբային փուլի վերջին խաղերում Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում Գյումրու տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ Շախմատի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում «Լիվերպուլ»-ը հաղթեց, «Բարսելոնա»-ն` ոչ. Չեմպիոնների լիգա «Արթիկ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլ Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները Լևոն Արոնյանը ցուցադրական ելույթ է ունեցել Լոնդոնում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի առաջնությունը Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց London chess classic FIDE open-ում Լողորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերը հայտնի են Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից Դահուկորդ Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Մխիթարյան. Վերադառնանք հաղթական ուղի «Արցախ»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մ19 տարեկանների թիմ Լևոն Արոնյանը մեկնարկում է London chess classic-ում «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար կպայքարեն 21 մարզիկներ Մանուէլ Պետրոսյանը դեռևս երկրորդն է Հռոմի շախմատային մրցաշարում Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ. թիմը պարտվել է ՖԻՄԱ-ն զիջեց «Էրեբունի»-ին. բասկետբոլ «Փյունիկ»-ը պաշտոնական հայտարարություն է արել «Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավաքական «Փյունիկ»-ը կբողոքարկի ՀՖՖ որոշումը
website by Sargssyan