USD
EUR
RUB

«Երեխայի երազանք»․ Ռոնալդուի կյանքի երկու առանցքային պահերը

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր պատմությունը ներկայացրել է «The Players Tribune»-ի էջերում։ Հրապարակման թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

Հիշողությանս մեջ 7 տարեկանս է պահպանվել: Այն այնքան վառ է, որ հիմա էլ աչքիս առաջ է, ջերմությամբ է ինձ լցնում: Այն ընտանիքիս մասին է:

Նոր էի սկսել լրջորեն զբաղվել ֆուտբոլով: Մինչև այդ Մադեյրայի փողոցներում ընկերներիս հետ էի խաղում: Երբ «փողոց» եմ ասում, ես դատարկ ճանապարհ նկատի չունեմ, այլ իսկական «փողոց»: Մենք դարպասներ չունեինք, ամեն անգամ ստիպված էինք կանգնել ու ճանապարհ տալ մեքենաներին: Բացարձակ երջանիկ էի այդպես ամեն օր խաղալով: «Անդորինյա» ակումբում աշխատող հայրս ինձ տարավ մանկական թիմում խաղալու: Գիտեի, որ իսկապես կհպարտանար դրանով ու գնացի:

Առաջին օրը լցված էր ինձ համար անհասկանալի կանոններով, բայց ինձ դուր եկավ։ Տարվեցի խաղի կառուցվածքով ու զգացողությամբ, որ տալիս էին հաղթանակները: Հայրս իր տպավորիչ մորուքով ու աշխատանքային հագուստով ամեն խաղի ժամանակ դաշտի մոտ էր կանգնում: Նա սիրում էր խաղը, բայց մայրս ու քույրերս հետաքրքրված չէին ֆուտբոլով: Յուրաքանչյուր երեկո հայրս ընթրիքը փորձում էր փոխարինել ֆուտբոլով, գալիս էր ինձ դիտելու: Նա ասես իմ առաջին գործակալը լիներ:

Հիշում եմ՝ երբ խաղից տուն էինք գնում, հայրս ասում էր. «Կրիշտիանուն գոլ է խփել»: Նրանք պատասխանում էին. «Դե, լավ է»: Նրանց իրականում դա չէր հետաքրքում, հասկանո՞ւմ եք: Հետո հայրս գալիս էր ու ասում. «Կրիշտիանուն երկու գոլ է խփել»: Նորից ոչ մի հիացմունք: Նրանք ուղղակի ասում էին. «Օ՜, դա իսկապես հիանալի է, Կրիշ»: Ի՞նչ էր մնում անել: Պարզապես շարունակում էի խփել: Մի անգամ հայրս տուն եկավ ու ասաց. «Կրիշտիանուն երեք գոլ է խփել: Նա հիասքանչ էր: Դուք պարտավոր եք գնալ նրան դիտելու»: Ես շարունակում էի միայն հորս մենակ տեսնել դաշտի կողքին: 

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի անգամ դաշտ մտնելուց առաջ պտտվեցի ու մորս տեսա քույրերիս հետ. նրանք տրիբունայում էին: Նրանք չէին ծափահարում ու չէին բղավում, պարզապես ձեռքով ողջունում էին ինձ, ասես շքերթի էի մասնակցում կամ նման մի բան: Թեև նրանք այնպիսի տեսք ունեին, ասես երբեք ֆուտբոլ չէին դիտել, բայց տրիբունայում էին ու դա անհանգստացնում էր ինձ: 

Այնքան հաճելի էր: Դա մեծ նշանակություն ուներ ինձ համար: Իմ մեջ ասես ինչ-որ բան էր շուռ եկել: Մենք այդ ժամանակ շատ փող չունեինք, Մադեյրայում կյանքը դժվար էր: Հին խաղակոշիկներով էի խաղում, որ զարմիկներիցս մեկն էր տվել: Երեխային փողը չի անհանգստացնում, կարևորը նրա ապրումներն են: Ինձ համար այդ օրը շատ էմոցիոնալ էր: Ինձ ապահով էի զգում, սիրված: Պորտուգալերենում այսպիսի արտահայտություն կա. «Ընտանիքի սիրելի երեխա»:

Այդ ժամանակահատվածը նոստալգիա է առաջացնում, քանի որ շատ կարճ է տևել: Ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել, բայց ստիպել է հեռանալ տանից, երբ դեռ պատրաստ չէի դրան: 11 տարեկանում կղզուց լիսաբոնյան «Սպորտինգի» ակադեմիա տեղափոխվեցի ու ապրեցի կյանքիս ամենաբարդ ժամանակաշրջանը:

Ինձ հիմա բարդ է վերհիշել այդ ամենը: Որդիս 7 տարեկան է ու մտածում եմ՝ ի՞նչ կզգայի, եթե 4 տարի անց հավաքեի նրա իրերն ու Լոնդոն կամ Փարիզ ճանապարհեի: Անհնար է թվում: Վստահ եմ, որ ծնողներիս համար ևս այդպես էր: Ինձ համար դա երազանքիս հասնելու հնարավորություն էր, և նրանք թողեցին, որ գնամ «Սպորտինգ»:

Նախկինի պես Պորտուգալիայում էի ապրում, բայց թվում էր, թե այլ երկրում էի: Լեզվի արտասանությունը տարբեր էր ու օտար էր թվում: Մշակույթն էր ուրիշ: Որևէ մեկին չէի ճանաչում ու միայնակ էի: Ընտանիքս կարող էի այցելել 4 ամիսը մեկ անգամ: Նրանց կարիքը շատ էի զգում, ու ամեն օրը շատ ավելի ցավոտ էր:

Ֆուտբոլն օգնում էր ինձ: Ես գիտեի, որ կարող էի դաշտում անել այն, ինչ «Սպորտինգի» ակադեմիայի մյուս սաները չէին կարող: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ տղաներից մեկը մյուսին ասում էր. «Տեսե՞լ ես, թե նա ինչ է անում: Այդ տղան ուղղակի գազան է»: Հետո անընդհատ լսում էի նման արտահայտություններ, մարզիչներն էլ էին նկատում, բայց ինչ-որ մեկը մի անգամ ավելացրել էր, որ շատ փոքրիկ եմ:

Այդպես էլ կար: Նիհարիկ էի ու առանց մկանների: 11 տարեկանում որոշում էի ընդունել: Գիտեի՝ շատ տաղանդավոր էի, բայց որոշել էի, որ բոլորից շատ ու ջանասիրաբար պետք է աշխատեի, դադարեի երեխայի պես խաղալ ու պահել ինձ: Որոշել էի այնպես մարզվել, ասես կարող էի լավագույնը դառնալ աշխարհում: Չգիտեմ, թե որտեղից էր ծնվել այդ զգացողությունը, բայց ներսից էր գալիս: Սովի չդադարող ցանկության պես է. պարտվելու դեպքում սովի սուր զգացողություն ես ունենում, իսկ երբ հաղթում ես՝ էլի սոված ես, թեև մի քանի կտոր արդեն կերել ես: Միայն այսպես կարող եմ բացատրել, թե ինչ էի զգում:

Սկսել էի գիշերները գաղտնի դուրս գալ հանրակացարանի սենյակից, որպեսզի աշխատեի ինձ վրա: Ավելի առողջ ու արագ էի դառնում: Նախկինում ինձ նիհարիկ ասող մարդիկ արդեն այնպես էին ինձ նայում, ասես աշխարհի վերջ էր:

15 տարեկանում մարզման ժամանակ դիմեցի խաղընկերներիս: Հիշում եմ, թե ինչ ասացի. «Մի օր ես լավագույնը կդառնամ աշխարհում»: Նրանք ծիծաղում էին, չէ՞ որ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի, բայց հավատում էի ասածիս ու շատ լուրջ էի:

Երբ 17 տարեկանում սկսեցի պրոֆեսիոնալ մակարդակում խաղալ, մայրս սթրեսի պատճառով հազվադեպ էր հետևում ելույթներիս: Նա գալիս էր «Ժոզե Ալվալեդե» հին մարզադաշտ, բայց այնքան էր լարվում խաղերի ժամանակ, որ մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը: Այո, նա ուշագնաց էր լինում: Բժիշկները նրան խաղերիցս առաջ հանգստացնող հաբեր էին տալիս: Ասում էի մորս. «Հիշո՞ւմ ես, որ նախկինում ֆուտբոլով հետաքրքրված չէիր»:

Սկսել էի ավելիի մասին մտածել: Ցանկանում էի հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալ, քանի որ ամբողջ ընթացքում հեռուստացույցով հետևում էի Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին: Հիանում էի երկրպագուների երգերով, ֆուտբոլիստների արագությամբ: Ինձ այնքան էր անհանգստացնում անգլիական ֆուտբոլի մթնոլորտը: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալու համար հպարտանում էի, բայց կարծում եմ՝ ընտանիքս ավելի հպարտ էր:

Սկզբում շատ բուռն էի արձագանքում գավաթներ նվաճելիս: Հիշում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճած Չեմպիոնների լիգայի առաջին գավաթը: Ես ուղղակի ապշած էր: Այդպես էր նաև առաջին «Ոսկե գնդակի» ժամանակ: Չէի դադարում երազել, չէ՞ որ դա է երազանքի իմաստը:

Միշտ հիացել եմ «Ռեալով» ու նոր մարտահրավեր ցանկացել: Ցանկանում էի հաղթել «Ռեալի» հետ, ռեկորդներ սահմանել ու դառնալ ակումբի լեգենդը: «Ռեալի» կազմում վերջին 8 տարիներին ես անհավատալի ձեռքբերումներ եմ ունեցել: Ժամանակի հետ, սակայն տիտղոսները սկսել են այլ զգացմունքներ առաջացնել։ Ասվածը հատկապես վերջին 2 տարիներին է վերաբերում: Մադրիդում եթե անընդհատ չհաղթես՝ մարդիկ դա որպես ձախողում կընդունեն: Այդ սպասումը հանճարեղ է: Դա իմ աշխատանքն է:

Հայր լինելը բոլորովին այլ զգացողություն է: Չեմ կարող նկարագրել: Ահա թե ինչու է «Ռեալում» իմ ժամանակը յուրահատուկ դարձել: Այստեղ ես ֆուտբոլիստ եմ և հայր: Որդուս վերաբերող մի դրվագ կա, որ միշտ կհիշեմ: Այդ մասին մտածելիս միշտ ջերմությամբ եմ լցվում: 

Քարդիֆում էր, երբ մենք պատմություն կերտեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Զգացողությունս անպիսին էր, ասես ուղերձ էի թողել ամբողջ աշխարհի համար: Հետո որդիս հայտնվեց դաշտում ու զգացողություններս միանգամից փոխվեցին: Կրիշտիանու-կրտսերը վազում էր իմ շուրջ Մարսելոյի որդու հետ: Որդուս հետ բարձրացրել էինք գավաթը, հետո ձեռք-ձեռքի տված քայլում էինք դաշտում: Այնպիսի՜ ուրախություն էր դա: Չէի գիտակցում, քանի դեռ հայր չէի դարձել: Միանգամից այնքան բան ես զգում, որ բառեր ընտրել հնարավոր չէ: Դա կարող եմ համեմատել միայն նրա հետ, ինչ զգացել եմ Մադեյրայում խաղից առաջ մարզվելիս, երբ մայրս ու քույրերս տրիբունաներում էին:

Երբ «Սանտյագո Բերնաբեու» վերադարձանք, որպեսզի հաղթանակը տոնենք երկրպագուների հետ, որդիս Մարսելիտոյի հետ խաղում էր բոլորի աչքի առաջ: Այդ տեսարանը շատ էր տարբերվում փողոցի իմ խաղի տեսարանից: Հույս ունեմ, որ որդիս նույնն է զգացել, ինչ ես: Ինչպես մենք՝ պորտուգալացիներս ենք ասում. «Ընտանիքի սիրելի երեխա»:

«Ռեալում» 400 խաղ անցկացնելուց հետո ես շարունակում եմ հաղթանակներ ցանկանալ: Կարծում եմ՝ այդպիսին եմ ծնվել: Փոխվել է հաղթանակներին հաջորդող զգացողությունը: Նոր գլուխ է իմ կյանքում, իմ նոր «Mercurial» խաղակոշիկների վրա հատուկ գրառում կա: Այդ խոսքերը վերջին բանն են, որ տեսնում եմ կոշիկներս կոճկելուց հետո ու քայլում եմ դեպի թունել, որպեսզի դաշտ մտնեմ: Դա ասես լրացուցիչ խթան է: Գրված է. «երեխայի երազանք»: Գուցե հիմա ամեն ինչ հասկանաք:

Վերջին հաշվով իմ նպատակն այն է, ինչ միշտ է եղել: Ցանկանում եմ շարունակել ռեկորդներ սահմանել «Ռեալում», ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոս նվաճել: Դա իմ արյան մեջ է:

Իսպանիայում խաղալու ամբողջ ընթացքում ամենակարևոր զգացողությունս այն է, երբ չեմպիոն եմ ու քայլում եմ դաշտում որդուս ձեռքը բռնած: 95 տարեկանում այդ մասին թոռներիս եմ պատմելու։

Հույս ունեմ, որ նորից կանենք դա: 

Լրահոս
Մադրիդի «Ռեալի» սանը կխաղա «Ալաշկերտում» Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին «Բավարիան» ակումբի պատմության ռեկորդ է սահմանել «Լեգանես» – «Ռեալ». Ռոնալդուն ու Նավասը չեն հայտնվել հայտացուցակում Ծանրամարտ. Հայտնի են Հայաստանի չեմպիոնուհիները Վալվերդե. Երկու խաղաոճերի բախում էր Կոնտե. «Չելսին» շատ մոտ էր կատարյալ խաղին «Շախտյոր» - «Ռոմա». Երկար սպասված հնարավորություն «Սևիլյա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Նոր էջ իսպանաանգլիական դիմակայությունում Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ջախջախեց «Բեշիկթաշին» (տեսանյութ) ՉԼ․ Մեսսիի գոլի շնորհիվ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (տեսանյութ) Հայտնի են «Բավարիա» – «Բեշիկթաշ» խաղի մեկնարկային կազմերը «Չելսի» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Մոնտելա. Միգուցե, սպանենք Սանչեսին կամ նոկդաունի ենթարկենք Զիդան. Պայքարելու եմ, որ հավերժ մնամ «Ռեալում» «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են խոշոր տրանսֆերի համար «Բարսելոնան» համաձայնեցրել է Արթուրի տրանսֆերը Ֆուրկադի ֆանտաստիկ ելույթը. Ֆրանսիան` խառը փոխանցավազքի օլիմպիական չեմպիոն Բերն. «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջին 10 րոպեն ամենաերկարն էր իմ կյանքում «Գանձասար-Կապանը» նորեկ ունի «Բավարիա»-«Բեշիկթաշ». Պատմություն և փաստեր Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել Իտալիա «Հանուն ընտանիքի». Վիերան մեծ աշխատավարձի համար տեղափոխվեց Չինաստան Ի՞նչ է պետք իմանալ «Չելսի» - «Բարսելոնա» խաղից առաջ Գվարդիոլա. Այս խաղը եզրափակչի էր նման «Մանչեսթեր Սիթին» պարտվեց երրորդ դիվիզիոնի թիմին ու դուրս մնաց Անգլիայի գավաթից (տեսանյութ) Իմոբիլեի դուբլի շնորհիվ «Լացիոն» վերադարձավ լավագույն քառյակ (տեսանյութ) Անխոցելի դարպասապահ. Օբլակը Պրիմերայի ռեկորդ է կրկնել Գատուզո. Իմ նպատակն է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստների սարսափը Հայտնի են «Արսենալի» ու «Emirates»-ի միջև ռեկորդային պայմանագրի մանրամասները Մարտինես. Բատշուային ձմեռային լավագույն տրանսֆերն է Կոստա. Մրցավարներն ատում են ինձ Գվարդիոլա. Ցանկանում էի խաղալ «Ուիգանում», բայց ինձ մերժեցին Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը խոշոր մրցաշարում Ռոնալդուն կրկնել է Ռաուլի ռեկորդը 9 կարմիր քարտ. խաղն անավարտ է մնացել (տեսանյութ) Զիդան. Կամային հաղթանակը նշանակում է, որ «Ռեալը» բնավորություն ունի Հայտնի է «Չելսի» – «Բարսելոնա» խաղի մրցավարը Բոլոր աստղերի խաղ. Քամբեքով հաղթանակ «Կարիի թիմ» – «Լեբրոնի թիմ» խաղում (տեսանյութ) «Միլանն» առանցքային հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ (տեսանյութ)
website by Sargssyan