Կոնտե. Մոուրինյուն թող իր թիմի մասին մտածի

«Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյուի խոսքերին: Պորտուգալացին ասել էր, որ ի տարբերություն մյուս մարզիչների, նա երբեք չի դժգոհել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով: «Յուրահատուկն» ասել է, որ ԱՊԼ-ի որոշ մարզիչներ մշտապես «նվնվում են»,- գրում է «The Telegraph»-ը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմայի» հետ հանդիպումից հետո լրագրողներն այդ կապակցությամբ հարցրել են Անտոնիո Կոնտեի կարծիքը, ում թիմում վերջերս շատ են վնասցվածքները, ինչի շուրջ իտալացին դժգոհել էր:

«Կարծո՞ւմ եք նա ինձ էր ակնկարկում: Եթե Ժոզեն իմ մասին է խոսում, ապա լավ կանի իր թիմի մասին մտածի, հետևի իր վարքին, այլ ոչ թե ուրիշների: Կարծում եմ` Մոուրինյուն չափից շատ է հետևում «Չելսիին»: Նույնը նաև նախորդ մրցաշրջանում էր: Նա պետք է իր թիմի մասին մտածի»,- ասել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում